ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

TANAP գազատարը վերջ կդնի ռուսական գազից Թուրքիայի կախվածությանը. Ադրբեջանի էներգետիկայի նախարար

TANAP գազատարը վերջ կդնի ռուսական գազից Թուրքիայի կախվածությանը. Ադրբեջանի էներգետիկայի նախարար
02.06.2016 | 19:05

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվում «Կասպյան նավթ և գազ» 23-րդ միջազգային համաժողովում, հայտարարել է, որ «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 10 տոկոսով:

«TAP գազատարով Եվրոպա արտահանվելիք գազից կօգտվեն նաև Մոնտենեգրոն, Խորվաթիան, Բոսնիա-Հերցեգովինան:

TAP կոնսորցիումն արդեն առաջարկել է խողովակաշար անցկացնել այդ երկրներ: TAP-ով արտահանվելիք գազը կարող է Բուլղարիային ապահովել 40 տոկոսով»,- հայտարարել է նախարարը: Խոսելով TANAP գազատարի մասին՝ Ալիևը հայտարարել է, որ «Անդրանատոլիական» (TANAP) գազատարը վերջ կդնի ռուսական գազից Թուրքիայի կախվածությանը. «Ռուսական գազից Թուրքիայի կախվածությունը կազմում է 58 տոկոս: Մյուս կողմից՝ TANAP-ով արտահանվելիքը գազը ավելի էժան կլինի ռուսական գազից»:

Դիտվել է՝ 3325

Մեկնաբանություններ